Մեր մասին

Մեր մասին


Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 2006թ․-ին։ Իր գործունեության ընթացքում արվեստանոցը հասցրել է կատարել բազմաբնույթ տեսակի աշխատանքներ՝ ինտերիերի դիզայնից մինչև ճարտարապետական նախագծեր՝ փոքրիկ դետալներից մինչև կառույցներ։ Ներգաղթը իր բազմամյա գործունեության ընթացքում կարողացել է հստակ մեխանիզմներ մշակել նախագծային և դիզայներական աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Մեր մասնագետները իրենց փորձով և մասնագիտական հմտությամբ կարողանում են արագ և ճիշտ կողմնորոշվել պատվիրատուների կողմից դրված խնդիրները արագ հասկանալու և լավագույնս լուծելով այն, տալով գրագետ և միևնույն ժամանակ ինքնատիպ գործեր։ Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցի կողմից մշակված աշխատանքները անցնում են նախագծային բոլոր փուլերով՝  պատվիրատուներին տալով հստակ պատկերացում իրենց ապագա գործերի վերաբերյալ՝ սկզբնական մտահաղացումներից մինչև էսքիզներ, էսքիզներից մինչև եռաչափ վիզուալիզացիա, պատվիրատուին տալով ամբողջական պատկեր վերջնական արդյունքների վերաբերյալ։ Իրականացնելով նաև հեղինակային հսկողություն, Ներգաղթը վերահսկում է  նախագծային բոլոր պրոցեսները, տանելով այն մինչ ավարտ՝ օբյեկտի շահագործում, պատվիրատուներին էլ զերծ պահելով ավելորդ թղթաբանական և հավելյալ այլ գործնթացներից։ Դիմելով Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցին Դուք կլինեք հանգիստ Ձեր ժամանակը տնօրինելու մեջ, իսկ մեր մասնագետները կիրականացնեն Ձեր կողմից դրված խնդիրները, որտեղ կարտացոլվեն Ձեր պատկերացումները գեղեցիկի և ներդաշնակի մասին, ինչպես նաև տնտեսապես հասանելի պայմաններով, ստեղծելով Ձեր ինքնատիպ ինտերիերը կամ ճարտարապետական կառույցը։
ՆԵՐԳԱՂԹ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԴԻԶԱՅՆ
ԻՆՏԵՐԻԵՐ
ԷՔՍՏԵՐԻԵՐ
projects

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐՈՑԵՍ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 10%
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 20%
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ 25%
ՄՇԱԿՈՒՄ 45%
ԿՈՆՑԵՊՏԱՎՈՐՈՒՄ 55%
ՆԱԽԱԳԾՈՒՄ 80%
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 90%
ՀԱՆՁՆՈՒՄ 100%

Մենք անում ենք

  • Ճարտարապետություն
  • Դիզայն
  • Ինտերիեր
  • Էքստերիեր
  • Ստեղծարարություն

Տարիների հետադարձը