Ճարտարապետություն


Ճարտարապետությունը մեր բոլորիս կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում, որտեղ որ մենք ապրում ենք, շփվում մեկս մյուսի հետ, աշխատում, հանգստանում՝ ապրում։ Ճարտարապետությունը ամեն տեղ է, փոքրիկ մշակված հատակի սալիկներից, կանաչ թփերով մշակված այգիներից, մինչև բազմաֆունկցիոնալ՝ հազարավոր քմ․ տարածություն զբաղեցնող կառույցներ։ Իրենցից յուրաքանչյուրը ունի իր ֆունկցիան, իր նշանակությունը մարդու համար՝ հասարակության համար։


Մեզ շրջապատող աշխարհը կազմված է տարաբնույթ մասնիկներից, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին և միասին վերցրած դառնում են մեկ ամբողջություն։ Ամեն մշակված առանձին էլեմենտ իրենց դերն ու ֆունկցիան են տանում, ներդաշնակ դարձնելով միջավայրը, որում, որ մարդիկ տարաբնույթ գործունեություն են իրականացնում։ Ճարտարապետությունը հավասարակշռում է մարդու կապը բնության հետ, ինքն իրենով առանձին․ անշունչ բնությունը տարբերվող մեր բնությունից՝ իրականության երկու կողմերը, որոնք որ նրանք միշտ բալանսավորված են։


Ճարտարապետությունը ուղիղ գծով կապված է մայր բնության հետ. բետոնատիպ և քարակերտ կառույցները, իրենց գույներով, տարբերություն են մտցնում ընդունված բնության կանաչին և կապույտին, միևնույն ժամանակ լրացնելով և զարգացնելով այն։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ ներդաշնակ է միայն այն ճարտարապետությունը, որը ներդաշնակ է բնության հետ, որը լրացնում և զարգացնում է այն։ Յուրաքանչյուր կառույց գտնվում է բնության մեջ. մենք սեփականության իրավունքով` բնությունից տարածություն ենք պարտք վերցնում, խոստում տալով այն զարգացնել, ապրեցնել, մարդու ներկայիս պահանջմունքները բավարարելու նպատակով։


Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցը նախագծում և կառուցում է այնպիսի օբյեկտներ՝ փոքրիկ ճարտարապետական դետալներից մինչև տարաբնույթ ֆունկցիոնալությամբ կառույցներ, որոնք ներդաշնակ կապ են ստեղծում մարդու և բնության միջև, թույլ տալով մարդուն իր գործունեությունը ծավալել և ներդաշնակ լինել՝ իր ցանկություններով, բայց բնության հետ համաչափ․ իրականացված միջավայրի մեջ։

ՎԵՐՑՐՈՒ ՆԵՐՇՆՉԱՆՔԸ


ԵՂԻՐ ՍՏԵՂԾԱՐԱՐ

Երազանքները, որոնք թղթից անցնում են իրական կյանք, ցանկություններ, որոնք առաջացնում են մտքեր, էսքիզներ, գծագրեր, որոնք իրականություն են դառնում, քրտնաջան ու ամենօրյա աշխատանքի ընթացքում՝ ժամանակների մեջ․․․ցանկություններ, որոնք դառնում են իրական և շոշափելի

Բնակելի տարածությունների դիզայն

Գրասենյակային տարածությունների դիզայն

Հասարակական տարածքների դիզայն

Ճարտարապետական փոքր ձևեր

Լանդշաֆտային դիզայն

Առանձնատներ

Բնակելի և բազմաբնակարան շենքեր

Հասարակական նշանակության օբյեկտներ

Հանգստի և ժամանցի կենտրոններ

Մենք կատարում ենք

չափագրային աշխատանքներ

էսքիզային նախագծեր

եռաչափ վիզուալիզացիա

ամբողջական նախագծային փաթեթներ

ճարտարապետական նախագծեր

կոնստրուկտորական նախագծեր

էլեկտրատեխնիկական նախագծեր

սանտեխնիկական նախագծեր

ՋՕՕ համակարգերի նախագծում

թույլ հոսանքների նախագծեր

հակահրդեհային համակարգի նախագծեր