Ի՞նչ ենք մենք անում

Ճարտարապետություն

Ներգաղթ Ճարտարապետական արվեստանոցի բազմամյա գործունեության ընթացքում, մեր մասնագետները մշակել են պատվիրատուների հետ աշխատելու ճկուն աշխատելաոճ, որի արդյունքում մեր կողմից իրականացրած ճարտարապետական նախագծերը համապատասխանում են պատվիրատուների ամենավառ պատկերացումներին, միևնույն ժամանակ ունենալով ժամանակի և ֆինանսների տնտեսում։

Դիզայն

Դիզայնն իր ուրույն տեղն է գրավում մեր իրականության մեջ: Դիզայնի շնորհիվ և պատճառով միջավայրը լցվում է տարաբնույթ զգացողություններով։ Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցի կողմից մշակված ինտերիերները համապատասխանում են նախագծային ամենաբարձր պահանջներին․ հաշվի առնելով պատվիրատուի ցանկություններն ու պահանջները և ճիշտ ժամանակին կատարված աշխատանքը։

Մեր գործընթացը

  • Հանդիպում
  • Քննարկում
  • Դիզայն
  • Իրականացում

Յուրաքանչյուր նոր աշխատանք սկսվում է հանդիպումից։ Մինչ նախագծային փուլին անցնելը մենք ծանոթանում ենք մեր պատվիրատուների հետ, փորձելով հասկանալ իրենց նախասիրությունները, նպատակները, հեռուն գնացող հեռանկարները։ Յուրաքանչյուր ինտերիեր սկսվում է մտահաղացումից, յուրաքանչյուր դիզայն սկսվում է երազանքից։ Մինչ բուն աշխատանքային պրոցեսը սկսելը, մենք փորձում ենք հասկանալ մեր հաճախորդների երազանքները, որպեսզի հետագայում, թղթի վրա նոր էսքիզ մտածելիս, ստեղծենք պատվիրատուների տեսլականը, իրենց ապագա ինտերիերում կամ նախագծում՝ ներկայացնենք ցանկությունները, հետագա իրականություն դառնող օբյեկտներում։

Ամեն պատվիրատուի հետ Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցը մոտենում է անհատապես, յուրաքանչյուր պատվիրատուի հետ մենք աշխատում են առաձնին, հասնելով գործի լավագույն մակարդակին, ստանալով որակյալ, հարմարավետ և պրակտիկ ինտերիերներ կամ նախագծեր, հաշվի առնելով պատվիրատուների յուրաքանչյուր նախասիրություն։

Մեր մասնագետների տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, հազարավոր էսքիզներ թղթի վրա թողնելուց հետո, մենք կարողանում ենք միանգամից հասկանալ մեր պատվիրատուների ցանկությունները և տարբեր լուծումներ առաջարկելով հասնել հարմոնիկ դիզայնին, ներդաշնակ՝ պավիրատուի ցանկությանը և համահունչ նախագծային տեխնիկական պահանջներին։

Մենք պատասխանատվություն ենք կրում, մեր ցանկացած գծված գծագրի համար, յուրաքանչյուր էսքիզի, որը մենք իրականություն ենք դարձնում։ Յուրաքանչյուր նախագծված գծագիր, հավաքված աշխատանքային փաթեթ, ժամանակի ու բանվորների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, դառնում է առարկայական։ Թղթից անցում դեպի կառույցներ և ինտերիերներ։